Ռուսաստանի Դաշնության պետդուման կքննարկի Մոսկվայի մարզում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո մահապատժի մորատորիումի վերացման հարցը, գրում է Известия-ն։
Միաժամանակ մորատորիումի վերացման հարցը կարող է դառնալ Սահմանադրական դատարանի քննարկման առարկա, լրատվականին հայտնել են դատարանից։ Այնուամենայնիվ, եթե նույնիսկ Ռուսաստանը վերսկսի մահապատժի կիրառումը, դա չի ազդի մարտի 22-ին «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության հեղինակների վրա։
Այդ ուղղությամբ առաջին քայլը կարող է լինել Հանրային պալատում փորձագետների և օրենսդիրների հետ քննարկումը, Известия-ին ասել է Պետդումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Սպիրիդոնովը:
«Եդինայա Ռոսիա»-ի ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել աշխատել ահաբեկիչների արդար պատիժն ուսումնասիրելու ուղղությամբ։ Մասնավորապես, խմբակցության ղեկավար Վլադիմիր Վասիլևը լրագրողներին արդեն ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունում ահաբեկչության համար մահապատիժ սահմանելու թեման խորը և բովանդակալից կուսումնասիրվի։