ՌԴ ՆԳՆ-ն հերքում է․ ահաբեկչության մեջ կասկածվողները ՌԴ քաղաքացիներ չեն

ՌԴ ներքին գործերի նախարարությունը հերքել է այն տեղեկությունը, թե ահաբեկչության մեջ կասկածվողները Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են։

«Մի շարք տելեգրամյան ալիքներ այսօր հայտարարություններ են տարածել, որ չորս կասկածյալները Ռուսաստանի քաղաքացիներ են։ Այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Նրանք բոլորը օտարերկրյա քաղաքացիներ են»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Ներքին գործերի նախարարության և ԱԴԾ-ի միգրացիոն ստորաբաժանումը ստուգում է ձերբակալվածների Ռուսաստանում գտնվելու հիմքերը, ինչպես նաև պարզում է փաստացի բնակության հասցեները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել