Ձերբակալել են «Կրոկուսի» վրա հարձակման մեջ կասկածվող երկու անձի

Բրյանսկի մարզում ձերբակալել են «Կրոկուսի» վրա հարձակման մեջ կասկածվող երկու անձինք, փոխանցում է Baza-ն։

Ենթադրյալ հանցագործներով մեքենան կանգնեցրել են Տյոպլի գյուղի մոտ՝ Բելառուսի և Ուկրաինայի սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Նախնական տվյալներով՝ մեքենայում եղել է վեց մարդ՝ երկուսը բերման են ենթարկվել, ևս չորսին հաջողվել է փախչել։

Ձերբակալվածները Տաջիկստանի քաղաքացիներ են։ Այժմ նրանց հետ աշխատում են անվտանգության աշխատակիցները։

Եվս չորսին այս պահին փնտրում են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել