Ինչպե՞ս վարվել, եթե ծորակից հոսող ջրի որակը կասկածի տեղիք է տալիս․ «Վեոլիա ջուր»

«Վեոլիա ջուր» ընկերությունը հայտնում է՝ եթե ծորակից հոսող ջրի որակը կասկածի տեղիք է տալիս, այդ մասին հարկ է անմիջապես տեղեկացնել «Վեոլիա ջուր» ՓԲԸ «Հեռախոսային կենտրոնին»` ներկայացնելով խնդիրը, հայտնել բնակության վայրի հասցեն և հեռախոսահամարը:

«Ձեզ կայցելեն Ընկերության Ջրի որակի լաբորատորիայի աշխատակիցները, որոնք տեղում կկատարեն ջրի նմուշառում, կստուգեն նրա որակը և համապատասխանությունը ներկայացվող սանիտարական նորմերին ու կանոններին: Իսկ գրավոր՝ այդ մասին կարելի է տեղեկացնել՝ կայքի «Հետադարձ կապ» բաժնի միջոցով»,-նշվում է ընկերության պարզաբանման մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել