Վարկային բյուրոն ներկայացրել է առցանց եղանակով վարկային պատմության ստացման քայլերը։
Ֆիզիկական անձանց համար․
- Մուտք գործելով acra.am կայք՝ սեղմել «Հաճախորդների մուտք» դաշտը,
- Սեղմել «Գրանցվել» դաշտը,
- Լրացնել պահանջվող տեղեկատվությունը և հաստատել պայմանները ընդունելու կետը,
- Էլեկտրոնային հասցեին ուղարկված հղման միջոցով ակտիվացնել օգտահաշիվը,
- Նկարել կամ սքանավորել անձնագրի 2-րդ-3-րդ էջերը, սոցիալական քարտը (կամ նույնականացման քարտը՝ երկու կողմից) և «Viber» հավելվածի միջոցով ուղարկել մեր Սպասարկման կենտրոնի հեռախոսահամարին (+374 95 522 467),
- Վերոգրյալ գործողությունները կատարելուց հետո մենք կնույնականացնենք Ձեր օգտահաշիվը «Viber» հավելվածի տեսազանգի և տեսաձայնագրման միջոցով,
- Նույնականացումն անցնելուց հետո կարող եք Ձեր օգտահաշվի միջոցով օգտվել մեր ծառայություններից առցանց։
Իրավաբանական անձանց համար․
- Մուտք գործելով acra.am կայք՝ սեղմել «Հաճախորդներին/ Առևտրային վարկային զեկույց» դաշտը,
- Ներբեռնել վարկային զեկույց ստանալու դիմումի ձևը ,
- Լրացնել դիմումի բոլոր դաշտերը, ստորագրել և կնքել (կնիքի առկայության դեպքում),
- [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել ստորև նշված փաստաթղթերը՝
-
- Լրացված դիմումի սկանավորված տարբերակը,
- Պետական ռեգիստրի գրանցման վկայականի սկանավորված տարբերակը՝ բոլոր ներդիրներով, կամ պետական միասնական գրանցամատյանից քաղվածք,
- Սուբյեկտի գործադիր մարմնի ղեկավարի անձնագրի կամ նույնականացման քարտի սկանավորված տարբերակը,
- Սուբյեկտի գործադիր մարմնի ղեկավարի փոխարեն այլ անձի ներկայանալու դեպքում` լիազորագրի սկանավորված տարբերակը և լիազորված անձի անձնագրի և գործադիր մարմնի ղեկավարի անձնագրի սկանավորված տարբերակները,
-
- Տրամադրել «Viber» հավելվածում գրանցված Ձեր բջջային հեռախոսահամարը,
- Վերոգրյալ գործողությունները կատարելուց հետո կիրականացնենք նույնականացում «Viber» հավելվածի տեսազանգի և տեսաձայնագրման միջոցով և կուղարկենք վարկային զեկույցը Ձեր էլեկտրոնային հասցեին։