Ո՞ր պարագայում եղբայրները կարող են միևնույն զորամասում ծառայել

Հայտարարված զորակոչի ընթացքում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչված եղբայրներն իրենց ցանկությամբ ծառայության են նշանակվում միևնույն զորամասում:

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող եղբայր ունեցող շարքային կազմի պարտադիր զինծառայողն իր ցանկությամբ ծառայության է նշանակվում եղբոր ծառայության վայրի զորամասում, եթե շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող եղբոր ծառայության ժամկետը չի գերազանցում 17 ամիսը և եթե զորակոչվող եղբոր տվյալները բավարարում են տվյալ զորամասում ծառայության անցնելու համար անհրաժեշտ պայմաններին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել