Ֆրանսիայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Ստեֆան Սեժուրնեն հանդես է եկել դիվանագիտական կորպուսին ուղղված ուղերձով, որում նա նշել է նաև, որ «Ֆրանսիայի կապահովի շարունակական աջակցությունը Հայաստանին»:
Այս մասին իր x-ում գրառում է կատարել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին:
«Պետք է որոնել արդար և տևական խաղաղություն՝ հիմնված օրենքի և տարածքային ամբողջականության հարգման վրա, ինչպե նաև՝ պետք է ապահովել բնակչության արժանապատիվ կյանքի իրավունքը՝ հարգելով նրանց հիշողությունը, պատմությունը և մշակույթը։», – հավելել է ֆրանսիացի բարձրաստիճան դիվանագետը: