Հայաստանի կողմից տեղադրված ականները շարունակում են վտանգ ներկայացնել խաղաղ բնակչության համար։ Այս մասին ասվում է X սոցիալական ցանցում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հրապարակման մեջ։
Նշվում է, թե ևս մեկ քաղաքացիական անձ է պայթել ականի վրա, իսկ 2020 թվականի Ադրբեջանի կողմից հրահրված պատերազմից հետո զոհերի թիվը հասել է 342-ի։
«Բոլորը պետք է ճնշում գործադրեն Հայաստանի վրա՝ ականապատ դաշտերի քարտեզների վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվություն ստանալու համար»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշենք՝ հայկական կողը մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ ականապատ դաշտերի քարտեզները փոխանցվել են Ադրբեջանին։