Կառավարության որոշմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցութային խորհրդի անդամ նշանակվեց, որոշման մեջ մասնավորապես ասվում է․
«Ղեկավարվելով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է՝
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցութային խորհրդի անդամ նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արթուր Հովսեփյանին»:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովը երկու օր քննարկեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը։
Թեկնածուներն էին Հայկուհի Հարությունյանը և Նարինե Ավետիսյանը։ Նրանցից ոչ ոք չընտրվեց։