ԱՄՆ նախագահի թեկնածուն Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության արգելափակումը ճիշտ քայլ է համարում

 ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու համար իր թեկնածությունն առաջադրած ձեռնարկատեր Վիվեկ Ռամասվամին արձագանքել է ԱՄՆ Սենատի կողմից «Հայկական պաշտպանության ակտ» օրինագծի ընդունմանը, հաղորդում է «Արմենպրես»-ը։

«Ամոթալի է, որ ԱՄՆ հարկատուների գումարներն օգտագործվել են Ադրբեջանի կողմից հայ քրիստոնյաների հալածանքները ֆինանսավորելու համար։ Զարմացած եմ, որ նախագահի ոչ մի թեկնածու երբևէ չի ընդունել այդ վայրագությունները։ Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության արգելափակումը ճիշտ քայլ է», – գրել է Ռամասվամին X սոցիալական հարթակի իր էջում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել