«Երեխաներին մորթում էին, կանանց հետ ամեն այլանդակ բան անում»․ 10 երեխաների մայրը՝ Արցախից բռնագաղթելու մասին

Գայանե Դավիթյանը սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանի հարձակման ժամանակ տանն է եղել, Արցախի Վան գյուղից վերջին դուրս եկողներն իրենք են եղել։ Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում պատմել է, որ գյուղ տեղափոխվել են Ստեփանակերտ, նկուղներում են մնացել 5 օր, դրանից հետո «Կամազ»-ով դուրս են եկել իրենց հայրենիքից․ «Մենք մեր Արցախը շատ ենք սիրում, չեն մտածել, որ Արցախից դուրս կգանք»։

Գայանեն 10 երեխա ունի, որից 7-ը տղա են, 3-ը՝ աղջիկ։ Նրանց հետ էր նաև իր նորածին թոռը։

Հակարիի կամուրջ անցնելուց կանանց ազատ են թողել, իսկ տղամարդկանց իջեցրել են մեքենայից։ Այդ ժամանակ Գայանեն շատ է վախեցել, չի իմացել՝ ինչ են անելու նրանց հետ․ «Վախն անցել է, երբ Հայաստան ենք եկել և իմացել, որ ադրբեջանցիները մեզ ոչինչ չեն կարողանա անել»։

Գայանեն պատմում է նաև ադրբեջանցիների կատարած վայրագությունների մասին։ Ասում է՝ ինտեգրացիայի մասին անգամ խոսք գնալ չի կարող․ «Երեխաներին մորթում էին, կանանց հետ ամեն այլանդակ բան անում։ Մնացած կռիվների ժամանակ տեսել ենք՝ ինչ են անում։ Նրանց հետ մի հարկի տակ ապրել չեն կարող»։

Արցախում են թողել ամեն ինչ։ Այժմ ապրում են Արմավիրի Մրգաշատ գյուղում։

——————————————————————————————————————

Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագիծը նպատակ ունի հավաքագրել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հիշողություններն ու վկայությունները՝ Ադրբեջանի կողմից թույլ տրված Արցախի հայերի ցեղասպանության, վայրագությունների, պատերազմական օրերի, տեղահանության ճանապարհի և այլնի մասին։

Iravaban.net-ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․

Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]

Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter

Մանրամասները՝ տեսանյութում։

Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի գաղափարի հեղինակը Իրավաբանների հայկական ասոցիացիան է և վերջինիս է պատկանում նախագծի շրջանակներում ստեղծված նյութերի հեղինակային իրավունքը։ Նախագծի շրջանակներում պատրաստված նյութերից օգտվելու դեպքում հարկավոր է ստանալ Իրավաբանների հայկական ասոցիացիայի գրավոր թույլտվությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել