Հոկտեմբերի 29-ի գիշերը կասեցվել է Կիևի վարչակարգի կողմից ՌԴ տարածքում գտնվող օբյեկտների վրա ինքնաթիռի տիպի անօդաչու թռչող սարքով ահաբեկչություն իրականացնելու փորձը։
ՌԴ ՊՆ-ի տվյալներով, հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերը Սև ծովի ջրային տարածքի և Ղրիմի թերակղզու հյուսիս-արևմտյան հատվածի երկնքում 36 ուկրաինական անօդաչու թռչող սարք են ոչնչացրել։