Իսրայելը համաձայնել է ԱՄՆ-ի հետ՝ փոխել մարտավարությունը Գազայում

Իսրայելը կասեցրել է Գազայում լայնածավալ ցամաքային գործողության պլանները և դրանք փոխարինել է մի քանի սահմանափակներով՝ ԱՄՆ-ի հետ համաձայնությամբ։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ ամերիկյան պաշտոնյաներին հղումով։

Աղբյուրի համաձայն՝ «առնվազն սկզբնական շրջանում ավելի սահմանափակ ցամաքային գործողություններ իրականացնելու որոշումը համապատասխանում է վերջերս ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի՝ իր իսրայելցի գործընկերներին արված առաջարկներին»։

Իսրայելական գործողության նախնական պլանները անհանգստացրել են ԱՄՆ պաշտոնյաներին, որոնք մտահոգություն են հայտնել հնարավոր ռազմական նպատակների բացակայության կապակցությամբ, ասվում է հոդվածում։

Ըստ Պենտագոնի ներկայացուցիչների և ամերիկացի փորձագետների, Իսրայելը, ըստ երևույթին, փուլային գործողություն է իրականացնում, որի ընթացքում ավելի մեծ ուժեր կգործեն այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ի զինյալները հայտնաբերվեն Գազայում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել