Ռուս խաղաղապահները Արցախում տասը հենակետ են տեղադրել, որոնցից հինգը՝ ադրբեջանցիների հետ համատեղ

Ռուս խաղաղապահները տասը հենակետ են տեղադրել  Արցախում, որոնցից հինգը Ադրբեջանի հետ համատեղ՝ ճանապարհների երկայնքով անվտանգ երթեւեկությունն ապահովելու համար, ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկագրում։

«Ճանապարհների երկայնքով երթևեկության անվտանգությունն ապահովելու համար ստեղծվել է տասը հենակետ, այդ թվում՝ հինգը՝ ադրբեջանական կողմի հետ համատեղ, ռուս խաղաղապահների մասնակցությամբ շարունակվում են աշխատանքները Ղարաբաղի (օկուպացված Արցախ՝ խմբ)  բնակավայրերին էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման վերականգնման ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հստակեցվում է, որ սեպտեմբերի 19-ից ռուսական խաղաղապահ զորախումբը Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում փակել է ութ դիտակետ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել