«Ադրբեջանցիները հարցրեցին անունս, թուրքերեն ասացի՝ զինվոր»․ Արցախից բռնի տեղահանված

Օկուպացված Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված Ժորա Ավանեսյանը Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում ասաց, որ Մարտունու շրջանի Շեխեր գյուղից է և այնտեղից էլ տեղահանվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, թշնամու կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքով։

Նրա խոսքով՝ տեղափոխվել են Մարտունի, նոր կյանք են սկսել, նորից տուն են ստեղծել, սակայն դա էլ են ստիպված թողել սեպտեմբերի 19-ին։

«Թողել ենք, փախել։ 2 օր ճանապարհ ենք եկել։ Այնպես են արել, որ հայերը չկարողանան ազատվել։ Կոռնիձոր ճանապարհը, որ գնում է, ինչքան էլ մեքենան կանգնեցնես սահելով գնալու է, ընկնի ձորի մեջ։ Դա մահ է եղել հայերի համար։ Ադրբեջանի նման տեռորիստ չկա։ Անցակետում ստուգում էին ադրբեջանցիները, թուրքերեն խոսեցին, մենք էլ սկսեցինք խոսել, իրենք ասացին՝ փախեք, շուտ գնացեք։ Հարցրեցին անունս, թուրքերեն ասացի՝ զինվոր»,-նշեց նա։

Ժորա Ավանեսյանը պատմեց, որ իր կինը զոհվել է 2020 թվականի պատերազմի ժամանակ։ «Երբ գրադի հարված է հասցվել մեր տան վրա, կնոջս սիրտը վախից ճաքել է»:


Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագիծը նպատակ ունի հավաքագրել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հիշողություններն ու վկայությունները՝ Ադրբեջանի կողմից թույլ տրված Արցախի հայերի ցեղասպանության, վայրագությունների, պատերազմական օրերի, տեղահանության ճանապարհի և այլնի մասին։

Iravaban.net-ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․

Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]

Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել