«20 տարի առաջ, Ես որպես նախագահ իմ առջեւ թիվ մեկ խնդիր դրեցի, որպեսզի Ադրբեջանի դրոշը բարձրացվի բոլոր տարածքներում, բոլոր հողերում, բոլոր քաղաքներում ու գյուղերում, որոնք այն ժամանակ գտնվում էին «օկուպացիայի տակ» (չակերտները՝ Iravaban.net-ի)։ Ամեն օր մենք մոտեցնում էինք այս սուրբ պահը, և ես բազմիցս ասել եմ, որ մեզանից յուրաքանչյուրը իր տեղում մեր աշխատանքով պետք է մոտեցնի այս օրը»։ Այս մասին ասել է նախագահ Իլհամ Ալիևը՝ հոկտեմբերի 15-ին Ստեփանակերտում Ադրբեջանի ազգային դրոշը բարձրացնելուց հետո։
Նրա խոսքով՝ աշխարհն արդեն հաշվի է նստում Ադրբեջանի հետ, իսկ իրենց պետության քայլերը մեծ նշանակություն ունեն ոչ միայն տարածաշրջանում, այլև ավելի լայն աշխարհագրության մեջ։