Արցախի Մարտակերտ քաղաքից բռնի տեղահանված Արևիկ Մակյանի ծննդյան օրը սեպտեմբերի 20-ին է։ Արցախի վրա Ադրբեջանի հարձակման օրը, սեպտեմբերի 19-ին, վերջինս պատրաստվում էր ծննդյան օրը նշելուն։ Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում նա պատմել է, որ ծննդյան տորթն արդեն թխել էր, երբ սկսվեց ռմբակոծությունը։
«Գնացել ենք ապաստարան մի խալաթով և «դամաշնիկով»։ Ապաստարանից մեզ տեղափոխել են քաղաքի կենտրոն։ Հետո քաղաքապետը եկավ, ավտոներ տրամադրեցին, մենք գնացինք Ստեփանակերտ։ Մայրաքաղաքում մնացել ենք մոտ 4 օր, մեքենայի մեջ, օդանավակայանի հարևանությամբ։ Առանց հաց, առանց ջուր։ Հաց չկար ընդհանրապես։ Ունեինք փոքր երեխաներ, 2 սուտկա ճանապարհ եկանք։ Երեխեքը ծարավ, սոված մեռնում էին (կինը չի կարողանում զսպել արցունքները-խմբ)։ Հասանք Գորիս, մեզ գրանցեցին»,-պատմում է տիկին Արևիկը։ Նրանց ուղղորդել են Սյունիք, սակայն նշում է, որ վախեցած են եղել, չեն ցանկացել Սյունիքի մարզում մնալ։
Հիմա ընտանիքը Արզնիի առողջարաններից մեկում է ապաստանել։ Կինը պատմում է՝ որտեղ գնում են, նրանց լավ են վերաբերում, «ցավը կիսում են»։ Արևիկ Մակյանն արդեն 4-րդ անգամն է փախստական դառնում։ Սկզբում Բաքվում սկսված ջարդերից են կարողացել փախչել, եկել են Երևան, երկրաշարժ է եղել, գնացել են Արցախ։ 1992 թվականին կրկին ստիպված են եղել փախչել, հետո նորից վերադարձել են հայրենիք․ «30 տարի աշխատել եմ հիվանդանոցում, թոշակի եմ անցել։ Փառք Աստծո, որ հիմա ամեն ինչ լավ է»։
Նա հիշում է, որ երբ ստիպված են եղել հեռանալ Բաքվից, թուրք հարևաններն են նրանց օգնել, սակայն հիմա թուրքերն ուրիշ են․ «Էն թուրքերը չեն, մարդասպաններ են։ Կյանքում մենք թուրքի հետ չենք կարողանա ապրել։ Բայց եթե Ղարաբաղն ազատագրեն, առաջինը ես եմ գնալու իմ տունս։ Ամեն ինչ Արցախում եմ թողել։ 4 անգամ տուն ենք դրել, 4 անգամ քանդվել է։ Տանից բան չենք վերցրել»։
Ճանապարհին ադրբեջանցիների հանդիպել են։ Իրենց տեղափոխող ավտոբուսում 9 տղամարդ է եղել, մնացածը՝ երեխաներ։
«Հանեցին դուրս, կանգնեցրին։ Ոնց որ կոնցլագերում լինեինք։ Մեկ-մեկ։ Էնքան վախեցա։ Շատ բաներ էինք լսել, թե ինչեր են անում։ Ադրբեջանցիները ստիպում էին մեզ ասել՝ ասեք, որ ձեր հոժար կամքով եք Ղարաբաղից դուրս գալիս, ձեզ ոչ մեկը չի ստիպել։ Մեզ ոչ չստիպեին, մենք մեր տունը կթոնեի՞նք։ Մեզ ստիպել են, մեզ հանել են։ Ռուսներն էլ չեն օգնել մեզ»,-պատմում է Արևիկ Մակյանը։
«Если Карабах освободят, я первой поеду домой», – Аревик Макян из Арцаха
У насильно выселенной из арцахского города Мартакерт Аревик Макян 20 сентября день рождения. 19 сентября, в день, когда Азербайджан напал на Арцах, она готовилась отмечать день рождения. В рамках фактографического проекта «Арцах: истории переживших геноцид армян 2023 года» она рассказала, что уже успела испечь торт к началу бомбардировки.
«Мы побежали в убежище в халатах и тапочках. Из убежища нас забрали в центр города. Потом пришел мэр, нам предоставили машины, и мы поехали в Степанакерт. В Степанакерте мы пробыли около 4-х дней, жили в машине, рядом с аэропортом. Без хлеба и воды. Хлеба вообще не было. С нами были маленькие дети, мы были в дороге двое суток. Дети умирали от голода и жажды (женщина не в силах сдерживать слезы – ред.). Приехали в Горис, там нас зарегистрировали», – рассказывает Аревик. Их отправили в Сюник, однако женщина отмечает, что оставаться в Сюникском марзе семье было страшно.
В настоящее время семья расположилась в одной из санаториев Арзни. По словам женщины, куда бы они ни пришли – везде относятся хорошо, «разделяют их боль». Аревик Макян оказывается в статусе беженца уже в 4-й раз. В первый раз ей удалось бежать от погромов в Баку, семья приехала в Ереван. Затем случилось землетрясение – новый переезд в Арцах. В 1992 году снова пришлось бежать – потом еще одно возвращение на родину: «Я 30 лет работала в больнице, вышла на пенсию. Слава Богу, сейчас все хорошо».
Она вспоминает, что соседи-турки помогали им бежать из Баку, однако теперь турки уже не те: «Это не те турки – они убийцы. Мы никогда не сможем жить с турками. Но если Карабах освободят – я первой поеду домой. Я все оставила в Арцахе. Мы 4 раза строили дом, 4 раза его рушили. Мы ничего не взяли из дома».
Азербайджанцы на пути в Армению семье встречались. В автобусе было 9 мужчин, остальные – дети.
«Нас вывели наружу, остановили. Было как в концлагере. По одному. Было очень страшно. Мы были наслышаны о том, что они творят. Азербайджанцы заставляли нас говорить, что мы уезжаем из Карабаха по собственной воле, что нас никто не заставлял. Если бы нас не заставили, разве мы уехали бы? Нас заставили, нас выгнали. И русские нам не помогли», – рассказывает Аревик Макян.
Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագիծը նպատակ ունի հավաքագրել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հիշողություններն ու վկայությունները՝ Ադրբեջանի կողմից թույլ տրված Արցախի հայերի ցեղասպանության, վայրագությունների, պատերազմական օրերի, տեղահանության ճանապարհի և այլնի մասին։
Iravaban.net-ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․
Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]
Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter
Մանրամասները՝ տեսանյութում։