Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 788

Առնվազն 788 մարդ է զոհվել Գազայի հատվածում և Հորդանան գետի Արևմտյան ափին, 4100-ը ստացել են վիրավորում, ասվում է Պաղեստինի առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։ Գրում է РИА Новости-ն։

Նախարարության հաղորդագրության համաձայն՝ Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 770 մարդ, վիրավորվել՝ 4000-ը։ Բացի այդ, Հորդանան գետի արեւմտյան ափին իսրայելցի զինվորականների գործողությունների հետևանքով զոհվել է 18 մարդ, մոտ 100-ը վիրավորվել է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել