Երևանում այսօր ինչ կատարավում է՝ առանձին ցույցեր Ազատության հրապարակում, Հանրապետության հրապարակում, քաղաքի տրանսպորտի վարորդների, տաքսիների վարորդների Արցախի ժողովրդի դեմ խոսակցությունները, պառակտման ծրագիր են տանում։
Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում ասաց արվեստի գործերի հայ հավաքորդ, Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր, տնօրեն, Արցախյան ազատամարտի, Քառօրյա պատերազմի և հայ-ադրբեջանական պատերազմի մասնակից Վարդան Ասծատրյանը՝ նշելով, որ այս ամենը կազմակերպողները քաղաքացիական պատերազմ հրահրելու մտադրություն ունեն։
«Ես ուզում եմ հորդորս անեմ Նիկոլ Փաշինյանին։ Ինքը պետք է հասկանա, որ օրհասական պահ է հիմա։ Չգիտեմ հիմա ինքը ուր է, դուրս չի գալիս, բայց քաղաքի տարբեր տեղերում, փողոցներում ցույցեր են գնում ու երևի հիմա ինքն էլ է պարզ հասկանում, որ ժողովրդի մի մասը չի ընդունում իրեն ու պետք չի հակադրվել այս ամեն ինչին: Իր կողմից ամենաճիշտն այն կլինի, որ հիմա քաղաքական բոլոր ուժերը հավաքվեն ու սեղանի շուրջ, փակ ձևաչափով այս հարցին լուծում տան, որովհետև այս ազգի ճակատագիրն է քարտեզի վրա, մեր պետականաության ճակատագիրն է»,-ասաց Վարդան Ասծատրյանը։
Նրա խոսքով՝ նման վիճակներից դուրս կարելի է գալ միայն խոր քննարկումների միջոցով։
«Ես նաև հորդորում եմ Հայաստանի նախկին ու ներկա ղեկավարություններին, հանդիպել, ամեն ինչ մի կողմ դնել ու որոշել՝ ինչ են անում։ Փողոցներից դուրս եկեք, այսօրվա փողոցների ցույցերը մեր ազգի համար օրհասական են լինելու ու մի երկու օրից կարող է լրիվ ուշ լինել։
«Արցախի փորկության ճանապարհը այստեղ միանալու մեջ է։ Հենց այստեղ բոլորը միացան՝ Արցախը փրկվելու է։ Այս ամենը մեր թշնամիները շատ պարզ հասկանում են ու սիրուն մեզ մատուցում։ Մի կերեք թնշամու մատուցած ուտելիքները, հավաքվեք, դա հեշտ է, դժվար բան չկա, մարդ եք վերջապես, ազգը ձեզ է նայում»,-ասաց Ասծատրյանը։
Մանրամասները՝ տեսանյութում