ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Վրաստանը դեռ շատ աշխատանք ունի անելու Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԵՄ դիվանագիտության ղեկավարը հայտարարել սեպտեմբերի 7-ին Թբիլիսի կտարած այցի ընթացքում։
«ԵՄ-ի դռները բաց են Վրաստանի համար, և մենք պատրաստ ենք այդ ճանապարհին Վրաստանին աջակցելու։ Բայց ես նաև կցանկանայի ասել, որ ԵՄ-ին դիմելը լուրջ պարտավորություն է նաև Վրաստանի համար:
ԵՄ թեկնածուի կարգավիճակը իրավունք չէ, այն պետք է ձեռք բերել լուրջ բարեփոխումների և եվրոպական արժեքներին հավատարիմ մնալու միջոցով։ Անկեղծ ասած, դեռ շատ աշխատանք կա անելու»,- ասել է Բորելը:
Ակնկալվում է, որ աշնանը ԵՄ-ն կքննարկի Վրաստանին թեկնածու երկրի կարգավիճակ տալու վերաբերյալ Եվրահանձնաժողովի հանձնարարականների կատարման իրավիճակի վերաբերյալ զեկույցը։
Ակնկալվում է, որ աշնանը ԵՄ-ն կքննարկի Վրաստանին թեկնածու երկրի կարգավիճակ տալու վերաբերյալ Եվրահանձնաժողովի հանձնարարականների կատարման իրավիճակի վերաբերյալ զեկույցը, որից հետո կորոշվեն հետագա քայլերը։