Վթարված Embraer ինքնաթիռում եղել են Եվգենի Պրիգոժինը և Դմիտրի Ուտկինը. ТАСС

ԹԱՐՄԱՑՎԱԾ․ «Ռոսավիացիան» հրապարակել է զոհվածների անունները․

Պրոպուստին Սերգեյ,
Մակարյան Եվգենի,
Տոտմին Ալեքսանդր,
Չեկալով Վալերի,
Ուտկին Դմիտրի,
Մատուսեև Նիկոլայ,
Պրիգոժին Եվգենի։

Անձնակազմի անդամներ.

  • Լևշին Ալեքսեյ-հրամանատար,
  • Քարիմով Ռուստամ-երկրորդ օդաչու,
  • Ռասպոպովա Քրիստինա-բորտուղեկցորդուհի։

Վթարված Embraer ինքնաթիռում եղել են Եվգենի Պրիգոժինը և «Վագների» հրամանատար Դմիտրի Ուտկինը, հայտնել է ТАСС լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՌԴ օդային տրանսպորտի դաշնային գործակալությանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի ԱԻՆ-ի տվյալներով՝ Տվերի մարզում՝ Կուժենկինո գյուղի մոտ, Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ թռչող Embraer Legacy մասնավոր ինքնաթիռը վթարի է ենթարկվել։

Հրապարակվել էր, որ ըստ ուղևորների ցուցակի՝ զոհվածների թվում է Եվգենի Պրիգոժինը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել