«Փաստաթուղթը գրեթե պատրաստ է». ՌԴ փոխվարչապետը՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մասնակցությամբ բանակցությունների մասին

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը մեկնաբանել է տարածաշրջանային կապերի ապաշրջափակման հանձնաժողովի եռակողմ հանդիպման արդյունքները՝ ընդգծելով, որ ոչ ոք կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխանությունը։

Sputnik-ին տված հարցազրույցում նա նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մասնակցությամբ բանակցությունները, որոնք տեղի են ունեցել Մոսկվայում, տևել են 9 ժամ. «Սկզբունքորեն, տեքստը պատրաստության ավարտուն փուլում է։ Երկու-երեք հակասություն կա, որ դեռ պետք է քննարկվեն, բայց համաձայնեցված են այն կետերը, թե որտեղով է անցնելու երկաթուղին: Մենք դա բարձրաձայնել ենք, պայմանավորվել ենք, թե ինչպես է իրականացվելու բեռների մաքսային հսկողությունը»:

Ըստ Օվերչուկի՝ դա կլինի սովորական երկաթուղի, սովորական սահման՝ անձնագրային, սահմանային, մաքսային հսկողությամբ։ Նա նշել է, որ բոլոր կողմերը պատրաստ են դրա «շուտափույթ մեկնարկին»: Ճշտող հարցին՝ քննարկվո՞ւմ է վերահսկողությանն ու անվտանգությանը Ռուսաստանի ԱԴԾ-ի հնարավոր մասնակցության հարցը, Օվերչուկն ասել է. «Դա կախված է Հայաստանից»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել