Ժաննա Անդրեասյանը կառավարության կազմում աշխատում է 2019 թվականից։ Նա զբաղեցրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի, այնուհետև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնը։ 2022 թվականի դեկտեմբերին 13-ին էլ նշանակվել է ԿԳՄՍ նախարար։
Iravaban.net-ը Ձեզ է ներկայացնում նրա գույքն ու եկամուտները՝ ըստ ներկայացրած հայտարարագրերի։
2019 թվականին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնը ստանձնելիս Ժաննա Անդրեասյանը հայտարարագրել է․
- բնակարան – համատեղ սեփականություն, Երևանում՝ Քանաքեռ-Զեյթունում, գնված 2011 թ․,
- 1,359,474 դրամ,
- 613,977 դրամ եկամուտ՝ ստացված աշխատավարձերից։
2019 թվականի արդեն տարեկան հայտարարագրում նրա դրամական միջոցները կազմել են 7,447,426 դրամ, եկամուտը՝ 13,851,870 դրամ։
2020 թվականին, երբ արդեն զբաղեցնում էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնը, նա հայտարարագրել է 771,458 դրամ և 11,093,650 դրամ եկամուտ՝ ստացված աշխատավարձերից։
2021 թվականին Ժաննա Անդրեասյանի դրամական միջոցները կազմել են 1,521,878 դրամ, իսկ եկամուտը՝ 14,192,199 դրամ՝ ստացված աշխատավարձից։
——————————————
Ժաննա Անդրեասյանի ամուսինը՝ Պետրոս Ղազարյանը, որն աշխատում է Հանրային հեռուստաընկերությունում, 2019 թվականին հայտարարագրել է Audi Q5 3.2 մակնիշի ավտոմեքենա – 2011 թվականի թողարկման, որը գնել է 2016 թվականին, Mercedes-Benz 230E մակնիշի ավտոմեքենա – 2011 թվականի թողարկման, որը գնել է 2015 թվականին: Այս երկու մեքենաները նա վաճառել է և
- 26 միլիոն դրամով գնել նոր մեքենա՝ Audi Q3 2․0 Turbo,
- 82,682 դոլար ավանդ՝ բանկում,
- 4,262,897 դրամ,
- 34,800,000 դրամ եկամուտ՝ ստացված Հանրային հեռուստաընկերությունից, որպես աշխատավարձ,
- 1,200,000 դրամ եկամուտ՝ ստացված Հայաստանի Հանրային ռադիոյից, որպես աշխատավարձ։
2020 թվականին Պետրոս Ղազարյանը հայտարարագրել է․
- Ford Mustang 3.8 մակնիշի ավտոմեքենա, որը գնել է 9 միլիոն դրամով,
- 17,000 դոլարի պարտատոմս՝ Արդշինբանկից,
- 65,288 դոլար ավանդ՝ բանկում,
- 814,149 դրամ՝ բանկային հաշվին,
- 20,400,000 դրամ եկամուտ՝ ստացված Հանրային հեռուստաընկերությունից, որպես աշխատավարձ,
- 1,200,000 դրամ եկամուտ՝ ստացված Հայաստանի Հանրային ռադիոյից, որպես աշխատավարձ։
2021 թվականին նա հայտարարագրել է․
- բնակարան – համատեղ սեփականություն, Երևանում՝ Կենտրոնում, գնված 2021 թվականի դեկտեմբերի 29-ին, 281,000 դոլարով,
- 20,400,000 դրամ եկամուտ՝ ստացված Հանրային հեռուստաընկերությունից, որպես աշխատավարձ,
- 1,200,000 դրամ եկամուտ՝ ստացված Հայաստանի Հանրային ռադիոյից, որպես աշխատավարձ,
- 45,000,000 դրամ վարկ։
Պետրոս Ղազարյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից