Թուրք նախարարը «դատապարտել» է Հայոց ցեղասպանություն բառակապակցությունն օգտագործողներին

Թուրքիայի արդարադատոթյան նախարար Բեքիր Բոզդաղը Հայոց ցեղասպանության վերաբերյալ ժխտողական գրառում է կատարել թվիթերյան էջում։ Գրառման մեջ վերջինս «դատապարտել» է Հայոց ցեղասպանություն բառակապակցության մասին բարձրաձայնողներին, փոխանցում է Ermenihaber-ը։

Բոզդաղը, հավատարիմ մնալով Թուրքիայի պաշտոնական թեզերին, իրենց նախնիների նկատմամբ զրպարտություն է որակել ցեղասպանության մեղադրանքները։

«Քննադատում ենք ցեղասպանության հետ կապված զրպարտություններ անողներին, բարձրաձայնողներին և դրանք կրկնողներին»,- գրել է թուրք նախարարը՝ ակնարկելով Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ցավակցական ու դատապարտող հայտարարություններ անող մի շարք երկրների պաշտոնյաներին ու հասարակական գործիչներին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել