Կանադայի ԱԳՆ ղեկավարը ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության 108-րդ տարելիցի առթիվ

Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ջոլին ուղերձ է հղել հղել Հայոց Ցեղասպանության 108-րդ տարելիցի առթիվ։

Տեսաուղերձում նա, մասնավորապես, նշել է, որ միանում է Կանադայում հայ համայնքին և աշխարհասփյուռ հայությանը՝ ոգեկոչելու զոհերին և հարգանքի տուրք մատուցելու նրանց, ովքեր շարունակում են ցավ ապրել այդ ողբերգությունից հետո։

«Մեր ընդհանուր պարտականությունն է հարգել զոհերին և նրանց ընտանիքներին՝ պահպանելով պատմական ճշմարտությունը։ Կանադան հաստատակամ է ժխտման և ռևիզիոնիզմի ցանկացած ձևի դեմ պայքարում։ Մենք նաև հաստատակամ ենք այս ռազմական հանցագործության համար բոլոր պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելու մեր վճռականության մեջ», -նշել է Կանադայի ԱԳՆ ղեկավարը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել