108 տարի անց Ցեղասպանության ճարտարապետ Թալեաթ փաշայի անվան փողոցներով ենք քայլում, նրա անվամբ դպրոցներ կան. Կարո Փայլան

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ գրառում է արել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Նախ հայ մտավորականները, ապա ամբողջ հայ ազգը վտարվեցին իրենց հինավուրց հողերից, սպանվեցին։ Հարգանքով հիշատակում եմ Հայոց ցեղասպանության ժամանակ իրենց կյանքը կորցրածներին։ Աստված թող նրանց հոգին լուսավորի։

Անիծում եմ Հայոց ցեղասպանությունն իրականացնողներին: Խորը խոնարհում դարաշրջանի բոլոր բարեխիղճ պետական ծառայողների հիշատակին` ի դեմս Քութահիայի նահանգապետ Ֆաիկ Ալի Օզանսոյի, որոնք իրենց կյանքի գնով չեն ենթարկվել ցեղասպանության որոշմանը։ Հուսեյնի միջնակարգ դպրոցի շրջանի կառավարիչ Նասիմի բեյը սպանվել է հայերի առևանգումների և ջարդերի դեմ արտահայտվելու համար։
Թող նա խաղաղությամբ հանգչի:

Մենք պետք է այս երկիրը դարձնենք ոչ թե Թալաթի, այլ պարոն Հուսեյն Նասիմիի երկիրը։

108 տարի անց Ցեղասպանության ճարտարապետ Թալեաթ փաշայի անվան փողոցներով ենք քայլում։ Թալեաթ փաշայի անվան դպրոցներում են մեր երեխաները սովորում։ Մենք ապրում ենք Թուրքիայում, ինչպիսին կլիներ Գերմանիան այսօր, եթե Հիտլերի անվան փողոցներ լինեին, և դպրոցներ, որոնցում սովորեին երեխաներ»,- ասված է գրառման մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել