Եղբայրական հայ ժողովրդի հետ մեր համերաշխությունը անբաժան է. Կիպրոսի նախագահ Խրիստոդուլիդեսը՝ Հայոց ցեղասպանության տարելիցին

Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսը «Թվիթեր»-ի իր էջում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի վերաբերյալ կատարել գրառում՝ նշելով, որ այս սարսափելի հանցագործության միջազգային ճանաչման համար պայքարը շարունակվում է։

«Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան՝ հարգանքի տուրք ենք մատուցում 1,5 միլիոն զոհերի հիշատակին։ Շարունակում ենք պայքարը այս սարսափելի հանցագործության միջազգային ճանաչման համար։ Եղբայրական հայ ժողովրդի հետ մեր համերաշխությունը անբաժան է»,- նշել է Կիպրոսի նածագահը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել