Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն այսօր՝ ապրիլի 24-ին, հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ, որում ասվում է․
«Այսօր մենք միանում ենք Կանադայի և ամբողջ աշխարհի հայ համայնքներին՝ ոգեկոչելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Մենք անդրադառնում ենք 1915-1923 թվականներին հայ ժողովրդի դեմ իրականացված ոճրագործություններին և հիշում զոհերին և անասելի տառապանքներ կրողներին։
Մենք համերաշխ ենք նաև զոհերի ժառանգների և բոլոր նրանց հետ, ովքեր շարունակում են ապրել սերնդեսերունդ փոխանցված այս աներևակայելի ողբերգության տցավի հետ։ Նրանց ուժն ու տոկունությունը մեզ հիշեցնում են մեր հավաքական պատասխանատվության մասին՝ դիմակայելու ատելությանը իր բոլոր ձևերով, որտեղ և երբ այն տեղի ունենա: Յուրաքանչյուր ոք արժանի է ապրելու առանց հալածանքների և խտրականության։
Կանադայում ապրիլը ցեղասպանության հանցագործության հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս է։ Սա ժամանակ է, որ կանադացիները հիշեն ցեղասպանությունների բոլոր զոհերին ամբողջ աշխարհում, դատապարտեն ատելությունը, որը հանգեցրեց այս ողբերգություններին և մտածել, թե ինչպես կարող ենք կանխել դրանց կրկնությունը:
Կանադան միշտ կկանգնի անարդարության, անհանդուրժողականության և այլատյացության դեմ, և մենք կշարունակենք խթանել խաղաղությունն ու արդարությունը բոլորի համար:
Մինչ մենք նշում ենք Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, ես կոչ եմ անում բոլոր կանադացիներին կարդալ մարդկության պատմության այս մութ գլուխը, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին և համերաշխ լինել հայ համայնքի, այդ թվում՝ հայկական ծագում ունեցող կանադացիների հետ, որոնք շարունակում են օգնել Կանադան դարձնել ուժեղ և ընդգրկուն, որին մենք գիտենք:
Սովորելու և երկխոսելու ն միջոցով մենք կարող ենք ապահովել, որ նման վայրագություններն այլևս երբեք չկրկնվեն և կառուցենք նախապաշարմունքներից զերծ աշխարհ»: