«Չէի կարծում, որ հնարավոր է մի օր կիբեռհանցագործություններ քննեմ»․ քննիչ Միլենա Մանուկյան

Կանանց միջազգային օրվա առթիվ Iravaban.net-ը «Ներկայացնում է քննիչը» շարքի շրջանակներում զրուցել է Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության քննիչ Միլենա Մանուկյանի հետ։

Նրա կարծիքով՝ մեծ վարպետություն է անհրաժեշտ քննիչի նկատմամբ ունեցած վատ տրամադրվածությունը կոտրելու համար։

-Քննչական կոմիտեում ավելի շատ տղամարդիկ են աշխատում. այս առումով որևէ դժվարության հանդիպե՞լ եք Ձեր աշխատանքի ընթացքում։

-Հայ տղամարդիկ կանանց մեծ տեղ են տալիս, փորձում եմ ամեն հարցով աջակցել։ Քննչական կոմիտեում ևս գերակշռում են տղամարդիկ, որոնք միայն օգնում են աշխատանքում, ոգևորում են մեզ։

-Տղամարդկանց կոլեկտիվում աշխատելը, հատկապես նման ոլորտում, ի՞նչ բարդություններ ունի։

-Որպես այդպիսին, բարդություններ չեմ կարող նշել։ Հասարակությունում կան կարծրատիպեր, որ եթե քննիչը պարտադիր պետք է տղամարդ լինի։ Անգամ զավեշտալի դեպք է եղել դրա հետ կապված։ Անձը բարձրացավ իմ աշխատասենյակ, տեսավ ինձ, զարմացած նայեց կողքերը ու հարցրեց՝ արդյոք Մանուկյանը ուշ կգա։ Չեն պատկերացնում, որ քննիչը հնարավոր է կին լինի։

-Ի՞նչ ռիսկեր է պարունակում քննիչի աշխատանքն առհասարակ։

-Քննիչի աշխատանքի առանձնահատկություններից մեկն այն է, որ վարույթով ներգրավված բոլոր անձինք՝ վկան, մեղադրյալը, որոշ դեպքերում նաև տուժողը քեզ դիտարկում եմ որպես կոնֆլիկտի կողմ։ Մտածում են, որ քեզ հետ անպայման ունենալու են ինչ-որ հակասությունը, ուստի անհրաժեշտ է ճշմարտությունը թաքցնել, անգամ երբ այդ ճշմարտությունը լիովին իրենց օգտին է վկայելու։ Շատ սուր կարող են քո յուրաքանչյուր ասածին։

Մանրամասները՝ տեսանյութում։

ՀՀ քննչական կոմիտեի և Iravaban.net կայքի համագործակցությամբ իրականացվող այս նախաձեռնությունը նպատակ ունի հանրությանը պատշաճ կերպով ներկայացնել նախաքննական մարմնի կողմից կատարվող աշխատանքների հիմնական ուղղությունները, անդրադառնալ մինչդատական վարույթի առանձնահատկություններին և հանրային կարևորություն ունեցող այլ հարցադրումների:

Եվգենյա Համբարձումյան

Լուսանկարները՝ Արտյոմ Պետրոսյանի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել