Սոչիում երկրաշարժ է գրանցվել. Այս մասին հայտնել են Կրասնոդարի երկրամասի արտակարգ իրավիճակների նախարարությունից, փոխանցում է РИА Новости-ն։
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ Ռուսաստանի Սևծովյան տարածաշրջանում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել 10 կիլոմետր խորության վրա, երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,4 բալ։
Երկրաշարժի հետևանքով ավերածություններ և տուժածներ չկան։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ցնցումները զգացվել են նաև Ուֆայում։
Տարբեր ինտենսիվության երկրաշարժերն ամբողջ աշխարհում՝ Եվրոպայից մինչև Նոր Զելանդիա, տեղի են ունենում Թուրքիայում տեղի ունեցած 2 հզոր երկրաշարժից և մի շարքուժգին հետցնցումներից հետո: