Թուրքական կողմի նախաձեռնությամբ մարտի 22-ին հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն և Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին։
Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են Սևծովյան նախաձեռնության իրականացման արդյունքները, սիրիական և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության այլ ոլորտներ։