Հակակոռուպցիոն նոր ռազմավարության մշակման աշխատանքային խմբի ձևավորումը ներառականության մասով հակասում է Կուալա Լումպուրի հայտարարության միջազգային ստանդարտին. Կարեն Զադոյան

Մարտի 3-ին տեղի է ունեցել ՀՀ արդարադատության նախարարի հրամանով ստեղծված  հինգերորդ Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման գործողությունների ծրագրի մշակման աշխատանքային խմբի 1-ին նիստը: Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման գործողությունների ծրագրի մշակման աշխատանքային խումբը ստեղծվել և դրա անհատական կազմը հաստատվել էր ՀՀ արդարադատության նախարարի 2022թ.-ի փետրվարի 14-ի N 75-Ա հրամանով, որը փոփոխվել էր արդարադատության նախարարի փետրվարի 28-ի N 104-Ա հրամանով` նոր խմբագրությամբ հաստատելով աշխատանքային խմբի անհատական կազմը: Նիստը վարում էր աշխատանքային խմբի ղեկավար, արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը:

Իրավաբանների հայկական ասոցիացիայի հայտնում են, որ նիստի սկզբում Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, աշխատանքային խմբի անդամ Կարեն Զադոյանը հարց է բարձրացրել ՀՀ հակակոռուպցիոն նոր ռազմավարությունը մշակել Հակակոռուպցիոն ռազմավարությունների վերաբերյալ Կուալա Լումպուրի հայտարարությամբ սահմանված միջազգային հանրաճանաչ սկզբունքների հիման վրա, որը ներառում է Հակակոռուպցիոն ռազմավարության մշակման գործընթացը, նախագծումն ու բովանդակությունը, մշտադիտարկումն ու գնահատումը սահմանող միջազգային հանրաճանաչ սկզբունքները: Անդրադառնալով Հակակոռուպցիոն ռազմավարության մշակման գործընթացին, Կարեն Զադոյանը Կուալա Լումպուրի հայտարարության մշակման գործընթացի վերաբերյալ ընդամենը մեկ` «Շահագրգիռ կողմերի ներգրավվածությունը (ներառական գործընթաց) և իրավունքի հիմունքներ» սկզբունքի վրա փաստարկված կերպով ցույց է տվել, որ աշխատանքային խումբը չի կարելի ներառական համարել, քանի որ խմբի մեջ ներառված է չէ հակակոռուպցիոն ոլորտի միակ և առաջատար ցանցի` Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան` այդ մասով չկատարելով նաև սույն թվականի փետրվարի 11-ին ՀՀ վարչապետի նախագահությամբ Ջերմուկ քաղաքում տեղի ունեցած Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի համալրված կազմով առաջին նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ արդարադատության նախարարին տրված հանձնարարականը` ներառական սկզբունքներով ՀՀ հակակոռուպցիոն նոր ռազմավարության մշակման աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ:

Աշխատանքային խմբի անդամ, «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության փաստաբան Տիգրան Եգորյանը առաջարկեց, Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման գործողությունների ծրագրի մշակումը սկսել ռազմավարության կատարաման համար բոլոր պատասխանատու դերակատարների կողմից նախկին ռազմավարությամբ կատարված աշխատանքների և վեր հանված խնդիրների վերաբերյալ ներկայացվելիք հաշվետվության և այլ համադրելի տեղեկատվության վերլուծությունից հետո միայն` այդ մասով փաստարկելով Կուալա Լումպուրի հայտարարության մշակման գործընթացի վերաբերյալ մեկ այլ` «Հիմնավոր գիտելիքային հենք» սկզբունքը, որի շրջանակներում ռազմավարությունների մշակումը, իրականացումը և մոնիթորինգը պետք է հիմնվի հակակոռուպցիոն քաղաքականությունների և հաստատությունների ոլորտում հուսալի ախտորոշման, կարիքների ու ռիսկերի, խոցելի շրջանների և բացթողումների մասին վկայություն վրա:

Աշխատանքային խումբը, քննարկումների արդյունքում, որոշեց յոթ օրվա ընթացքում Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման գործողությունների ծրագրի մշակումը սկսել ռազմավարության կատարման համար բոլոր պատասխանատու դերակատարների, այդ թվում ոլորտային հասարակական կազմակերպությունների կողմից նախկին ռազմավարությամբ կատարված աշխատանքների և վեր հանված խնդիրների վերաբերյալ հավաքել բոլոր առկա հաշվետվություններին ու այլ համադրելի տեղեկատվության հավաքմամբ, ունը, որից հետո ռազմավարության բովանդակային կառուցվածքը հաստատելուց հետո, սկսել բուն բովանդակության մշակումը` այն հաշվարկով, որպեսզի ռազմավարության վերջնական նախագիծը պատրաստ լինի մինչև սույն թվականի հուլիսի 1-ը:

Աշխատանքային խմբի քննարկումների ժամանակ ներկայացվեց ռազմավարական բովանդակային չորս ուղղությունները` կոռուպցիայի կանխարգելում, կոռուպցիայի կանխարգելումը գործարար ոլորտում, հակակոռուպցիոն կրթություն և հանրային իրազեկում, կոռուպցիայի հակազդում և այդ ուղղությունների ներքո աշխատանքային ենթախմբերի գործունեության տեսլականը, որից հետո Կարեն Զադոյանի կողմից բարձրաձայնվեց, որ  կոռուպցիայի կանխարգելումը գործարար ոլորտում կոռուպցիայի կանխարգելման ուղղությունից դուրս առանձին ուղղությամբ ներկայացնելը մեթոդական սխալ է, քանի որ այն պետք է դիտարկվի բացառապես կոռուպցիայի կանխարգելման ուղղության ներքո` հանրային հատվածում կոռուպցիայի կանխարգելման հետ համատեղ, և առաջարկեց ռազմավարական ուղղություններ սահմանել նմանատիպ ռազմավարական ուղղությունների համար սահմանված դասական հետևյալ մոդելը` հակակոռուպցիոն կրթություն, կոռուպցիայի կանխարգելում և պատժի անխուսափելության (կոռուպցիայի հակազդում) ապահովում, որը աշխատանքային խմբի կողմից ընդունելի համարվեց:

Կարեն Զադոյանը աշխատանքային խմբին նաև առաջարկեց նոր ռազմավարության գործունեության ժամկետը սահմանել 10 տարի, որի վերաբերյալ քննարկումների արդյունքում աշխատանքային խումբը նպատակահարմար համարեց ռազմավարության տևողությունը դիտարկել մինչև 10 տարի:

Հիշեցնենք, որ Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից 2022թ.-ին հրապարակվել էր ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների 2021 թվականի տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկման վերաբերյալ զեկույցը, որում ներառվել են առաջարկներ առաջիկա՝ նոր ռազմավարության շրջանակներում ներառելու նպատակով:

Հիշեցնենք նաև, որ նոր ռազմավարության մշակման այս աշխատանքային խումբը ստեղծվել է ԻՀԱ նախագաhի առաջարկի հիման վրա` Ջերմուկում կայացած Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստի ընթացքում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել