Վրաստանի խորհրդարանի հարակից տարածքում՝ Չիտաձեի փողոցում, բախում է տեղի ունեցել հանրահավաքի մասնակիցների և իրավապահների միջև, փոխանցում է վրացական Առաջին ալիքը։
Խորհրդարանի մոտ հավաքվածները բողոքում են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի դեմ։
Իրավիճակը լարվել է այն բանից հետո, երբ հանրահավաքի մասնակիցները փորձել են ամոթի միջանցք կազմակերպել։
Առկա տեղեկությունների համաձայն՝ ոստիկանները բերման են ենթարկել 4 քաղաքացու։