Իսքենդերունի նավահանգստի հրդեհը մարվել է

Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո Իսքենդերունի նավահանգստում բռնկված հրդեհը վերջապես մարվել է, փոխանցում է РИА Новости-ն։

Ավելի վաղ Թուրքիայի ՊՆը հայտարարել է, թե ռազմական ուղղաթիռներով ու օդանավերով միացել են հրդեհի մարման աշխատանքներին։

Նշենք, որ փետրվարի 6-ի առավոտյան, Թուրքիայի Մարաշ քաղաքի մոտակայքում գտնվող Փազարջըքի շրջանում, տեղի ժամանակով 04:17–ին 7.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Հետցնցումները կազմել են գրեթե 42 անգամ, որոնցից ամենաուժեղը 6.6 մագնիտուդով։ Ավելի ուշ, եւս մեկ երկրաշարժ է գրանցվել 7.5 մագնիտուդով։

Թուրքիայում 7 օր սուգ է հայտարարվել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել