Ինչպե՞ս և ի՞նչ ընթացակարգով են լուծվում ՀՀ քաղաքացիություն շնորհելու և ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը

ՀՀ քաղաքացիություն ստանալու եւ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու դիմումն անձը ներկայացնում է անձամբ՝ բացառությամբ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքով նախատեսված դեպքերի։ ՀՀ-ում գտնվելու դեպքում դիմումը ներկայացվում է Ոստիկանություն (Անձնագրերի եւ վիզաների վարչություն), իսկ օտարերկրյա պետությունում գտնվելու դեպքում՝ ՀՀ համապատասխան դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ, որտեղից Արտաքին գործերի նախարարության միջոցով ուղարկվում են Ոստիկանություն: Ոստիկանությունում կազմվում են եզրակացություններ եւ ներկայացվում Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը, ինչի արդյունքում կազմված ամփոփ եզրակացությունները, Ոստիկանությունից ստացված եզրակացությունների հետ միասին, 1-ամսյա ժամկետում ներկայացնում են վարչապետին:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջից։

Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կողմից եզրակացությունները ստանալուց հետո 1-ամսյա ժամկետում վարչապետը Հանրապետության նախագահին ներկայացնում է քաղաքացիության վերաբերյալ դիմում ներկայացրած անձին քաղաքացիություն շնորհելու կամ դադարեցնելու կամ քաղաքացիության շնորհումը կամ դադարեցումը մերժելու մասին առաջարկություն՝ կցելով Հայաստանի Հանրապետության նախագահի համապատասխան հրամանագրի նախագիծը:

Օրենքով նախատեսված բացառիկ դեպքերում վարչապետը կարող է անձին քաղաքացիություն շնորհելու մասին առաջարկությունը ներկայացնել Հանրապետության նախագահին՝ առանց Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովից եզրակացություն ստանալու:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել