Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող դատավորը չի ներկայացնում Հայաստանի շահերը Եվրոպական դատարանում։ Այս մասին տեղեկանում ենք Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի կայքէջից։
«Նա անկախ է և չի կարող զբաղվել այնպիսի գործունեությամբ, որը համատեղելի չէ նրա անկախության և անկողմնակալության հետ:
Մասնակցում է ոչ միայն Հայաստանի, այլ նաև Եվրոպայի խորհրդի մյուս անդամ պետությունների դեմ ներկայացված գանգատների քննությանը և էական դեր է կատարում Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի զարգացման գործում»,-նշվում է գրասենյակի նյութերում։