Մերձմոսկովյան իր տանը ժամը 19:00-ի սահմաններում մահացել է ՌՍՖՍՀ (Ռուսաստանի Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն) Գերագույն խորհրդի վերջին նախագահ Ռուսլան Խասբուլատովը։ Այս մասին «Կոմերսանտ»-ին հայտնել են նրա հարազատները։ Նա 80 տարեկան էր։
Ռուսլան Խասբուլատովը ծնվել է 1942 թվականին Գրոզնիում։ 1965 թվականին Խասբուլատովն ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը, 1980 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով տնտեսագիտության դոկտորի աստիճան։
1990 թվականի մարտին Ռուսլան Խասբուլատովն ընտրվել է ՌՍՖՍՀ ժողովրդական պատգամավոր։ 1990 թվականի հունիսի 5-ին նշանակվել է ՌՍՖՍՀ Գերագույն խորհրդի նախագահի առաջին տեղակալ, նույն թվականի հունիսի 10-ին՝ ՌՍՖՍՀ Գերագույն խորհրդի նախագահ։ 1991 թվականի հոկտեմբերի 19-ին պարոն Խասբուլատովը ստացավ Ռուսաստանի Դաշնության Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնը։