«Տաշքենդ-Ալմաթի» երթուղով թռչող ինքնաթիռը հայտնվել է ուժեղ տուրբուլենտության գոտում։ Արդյունքում յոթ ուղևոր ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Այս մասին ասվում է Air Astana-ի մամուլի հաղորդագրության մեջ։
«Այսօր ավիաընկերությունը իրականացրել է KC 128 չվերթը Տաշքենդ-Ալմաթի երթուղով: Ինքնաթիռը օդ է բարձրացել տեղական ժամանակով 14:35-ին։ Թռիչքի ժամանակ օդանավն անսպասելիորեն ընկել է ուժեղ տուրբուլենտության գոտի»,- հայտնել են մամուլի ծառայությունից։
Ըստ նախնական տեղեկությունների՝ յոթ ուղևոր ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ինքնաթիռը վայրէջք է կատարել Ալմաթիում տեղական ժամանակով 16:45-ին։
«Թռիչքի անձնակազմը առաջին բուժօգնություն է ցուցաբերել ուղևորներին։ Դեպքի մասին օդաչուները տեղեկացրել են օդանավակայանի ծառայություններին։ Օդանավակայանում շտապօգնության մեքենաները սպասում են ուղևորներին՝ օգնություն ցուցաբերելու համար։
Նշվում է, որ ավիաընկերությունը ափսոսում է տեղի ունեցածի համար և հնարավոր բոլոր օգնությունը կտրամադրի չվերթի ուղևորներին։
«Միջադեպը կուսումնասիրվի լիազորված մարմինների կողմից»,- եզրակացրել են ընկերությունից։