Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է Բաքվի, Երևանի և Մոսկվայի միջև եռակողմ պայմանավորվածությունների կատարման հարցը․ այս մասին դեկտեմբերի 12-ին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը՝ ղեկավարների միջև հեռախոսազրույցից հետո, գրում է ТАСС-ը։
Վերջին անգամ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել նոյեմբերի 26-ին և 22-ին։ Այնուհետև առաջնորդները քննարկել են եռակողմ պայմանավորվածությունների կատարման, հայ-ադրբեջանական սահմանի անվտանգության ապահովման և Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի վերականգնման հարցը։
«Քննարկվել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին և այս տարվա հոկտեմբերի 31-ին ստորագրված պայմանավորվածությունների կատարման որոշ գործնական ասպեկտներ, այդ թվում՝ Հարավային Կովկասում տնտեսական և նյութատեխնիկական կապերի վերականգնման ծրագրերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կրեմլում նշել են, որ պայմանավորվել են նաև հետագա շփումների մասին։