Արաբական լրատվամիջոցները հայտնել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու ալ Հասան ալ-Քուրաշիի ոչնչացման մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Իսլամական պետության» ներկայացուցիչը հայտարարել է, որ խմբավորման առաջնորդ Աբու ալ Հասան ալ Քուրաշին սպանվել է»,-ասվում է Al-Arabiya հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։
Արաբական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ԻՊ նոր առաջնորդ է նշանակվել Աբու ալ Հուսեյն ալ Հուսեյնի ալ Կուրաշին։
Աբու ալ-Հասան ալ-Քուրաշին ղեկավարել է ԻՊ-ն այն բանից հետո, երբ նրա նախորդը՝ Աբու Իբրահիմ ալ-Հաշիմի ալ-Քուրաշին լիկվիդացվել է 2022 թվականի փետրվարին: