Նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի ընդլայնված նիստը, որին մասնակցել են նաև Կոալիցիայի փորձագետները և խորհրդատուները։
Նիստը նախագահել է կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Արկադի Սահակյանը։ Ողջույնի խոսքով հանդես եկավ Կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը։
Խորհրդի անդամները քննարկել են հակակոռուպցիոն ոլորտում կատարված աշխատանքները, որի ընթացքում ներկայացվել են նաև արձանագրված խնդիրները։
Քննարկում է ծավալվել առաջիկայում սպասվող Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի համաժողովի վերաբերյալ հարցերի շուրջ, ներկայացվել ընթացիկ հարցերն ու առաջիկա անելիքները։
Նշվել է նաև, որ պետք է անցկացվեն կոալիցիայի կառավարման խորհրդի նոր կազմի ընտրությունները։
________________________________________________________________________
Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան հիմնադրվել է 2014 թվականի նոյեմբերի 28-ին: Ներկայումս հակակոռուպցիոն կոալիցիային անդամակցում են 71 ՔՀԿ-ներ:
Հակակոռուպցիոն կոալիցիայի առաքելությունն է՝ նպաստել Հայաստանում կոռուպցիայի վերացմանը` անձնական օրինակով հասարակության և հանրային ծառայողների շրջանում ազնիվ կառավարման պահանջարկի ձևավորման, հանրային և մասնավոր կառույցներում հակակոռուպցիոն ռազմավարությունների ներդրման միջոցով: