Նախագահ Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 14-ին մի շարք հրամանագրեր է ստորագրել, համապատասխան որոնց՝
Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աշոտ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման ՕՀԱՆՅԱՆԸ նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հասմիկ ՋԱԼԱԼՅԱՆԸ նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ ՊԱՊՈՅԱՆԸ նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:
Վարչական դատարանի դատավոր Ալեքսանդրա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ նշանակվել է վերաքննիչ վարչական դատարանի դատավոր:
Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կիմա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աշոտ ՋԱՎԱԽՅԱՆԸ նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: