Կիևում դադարեցվել է մետրոյի երթևեկությունը

Կիևում մետրոյի բոլոր գծերով դադարեցվել է գնացքների երթևեկությունը։

Այս մասին ասվում է Կիևի քաղաքային պետական ​​վարչության հաղորդագրության մեջ, գրում է Ukrinform-ը։

Նշվում է, որ մետրոյի բոլոր գծերով գնացքների շարժը դադարեցված է, միաժամանակ ստորգետնյա կայարաններն աշխատում են որպես ապաստարան։

Կիևի քաղաքային պետական ​​վարչությունը նշում է, որ երթևեկության վերականգնման մասին կհայտարարվի ավելի ուշ։

Գերատեսչությունը նաև հորդորել է չանտեսել օդային հարվածների ազդանշանները։

Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել էր, որ Կիևում պայթյուններ են որոտացել։

——————

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Ռուսաստանի Դաշնությունում մասնակի զորահավաք է հայտարարվել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել