Խոր վշտով հայտնում ենք, որ այսօր՝ սեպտեմբերի 15-ին, մահացել է Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր, Իրավաբանների հայկական ասոցիացիայի համահիմնադիր Արծրուն Միրզոյանը։
Իրավաբանների հայկական ասոցիացիան և Iravaban.net-ն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Միրզոյանի հարազատներին ու ընկերներին։
Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին, ժամը 18։00-ից՝ Սուրբ Սարգիս եկեղեցում (Նոր Նորքի 5-րդ զանգված, Գալշոյան 46):
Հուղարկավորության արարողությունը՝ սեպտեմբերի 17-ին, 13։00-ին՝ նույն վայրից։
————————-
Արծրուն Միրզոյանը ծնվել է 1972 թվականին Ստեփանավանի շրջանի Հոբարձի գյուղում։
Կրթություն
1991 թվականից մինչև 1996 թվականը սովորել է Երևանի Պետական Համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։
2015 թվականին ավարտել է ՀՀ ԳԱԱ սոցիոլոգիայի, փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան: Շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Աշխատանքային փորձ
2000 թվականից աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարությունում՝ որպես առաջին կարգի խորհրդատու, ապա` գլխավոր մասնագետ։
2006 թվականից աշխատել է ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանում՝ որպես նախագահի օգնական, ապա` որպես նախագահի խորհրդական։
2008 թվականից մինչև 2022 թվականը աշխատել է ՀՀ Վարչական դատարանի դատավոր։
2022 թվականին ՀՀ ԱԺ-ի կողմից ընտրվել է Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր:
Այլ տեղեկություններ
1996 թվականից մինչև 1998 թվականը ծառայել է ՀՀ Զինված ուժերում։
Հիշեցնենք, որ Արծրուն Միրզոյանն Ազգային ժողովի կողմից հունիսի 27-ին էր ընտրվել Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի պաշտոնում։