Պրոբացիա հասկացությունը տարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել տարբեր հեղինակների մոտ: Համաձայն այդ կարծիքների՝ պրոբացիան հատուկ ընտրված հանցագործների հետ աշխատանքներ տանելու մեթոդ է, իսկ այլ կերպ ասած՝ դատավճիռն ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցվում է, փոխարենը հանցագործը ազատություն է ստանում` պրոբացիոն մարմնի վերահսկողության և հատուկ պայմանների առկայությամբ:
Պրոբացիա տերմինի իրավական բացատրությունը տրվել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից:
Համաձայն այդ առաջարկության. «Պրոբացիան վերաբերում է հասարակության մեջ օրենքով սահմանված և հանցագործություն կատարած անձի նկատմամբ նշանակված պատիժների ու միջոցների կատարմանը: Այն ներառում է մի շարք գործողություններ և միջամտություններ, որոնց թվում են վերահսկողությունը, ուղղորդումն ու աջակցությունը` ուղղված հանցագործություն կատարած անձի սոցիալական ներգրավմանը, ինչպես նաև հանրային անվտանգությանը նպաստելուն»:
Քրեական արդարադատության համակարգում պատժի ինստիտուտն այն կարևոր բաղադրիչներից է, որն ապահովում է արդարադատության ամբողջականությունը:
Պատժի և արդարադատության իրականացումը գնում է դեպի այլընտրանքային պատժամիջոցների կիրառման և վերականգնողական արդարադատության համակարգի անցման միտում է նկատվում: Հատկապես Մեծ Բրիտանիան այս ոլորտում առաջին մեծ քյլն է կատարել՝ առաջարկելով համաշխարհային պրակտիկային նոր ծառայություն՝ պրոբացիայի ծառայությունը:
Պրոբացիան մեծ տարածում է գտել մի շարք եվրոպական երկրների իրավական համակարգերում: Վերջին տասնամյակի ընթացքում Պրոբացիայի պետական ծառայություն է ստեղծվել նաև նախկին խորհրդային հանրապետություններում` Լատվիայում, Էստոնիայում, Մոլդովայում և Վրաստանում:
Տարբեր երկրներում պրոբացիոն ծառայության հիմնադրման և զարգացման հետ միասին պրոբացիայի ծառայություններն ընդլայնում էին իրենց լիազորությունները` ընդգրկելով նոր գործառույթներ` սկսած այլընտրանքային պատիժների կատարումից և մեդիացիայից մինչև քրեական գործերով մինչդատական վարույթի ընթացքում կալանավորմանն այլընտրանք հանդիսացող խափանման միջոցների կիրառման ապահովումը:
Գոյություն ունեն այնպիսի երկրներ, որտեղ պրոբացիոն աշխատանքներ սկզբում թույլատրվում էր կատարել միայն անչափահասների հետ:
Դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինների նպատակը կրկնահանցագործությունը կրճատելն է՝ հանցագործություն կատարած անձի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու միջոցովնրանց վերահսկելու, ուղղորդելու ու աջակցելու և նրանց բարեհաջող սոցիալական ներգրավումը խթանելու նպատակով։
Պրոբացիան նպաստում է հանրային անվտանգությանը և արդարադատության պատշաճ իրականացմանը: