Պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներ կանցկացվեն․ կառավարության որոշումը

Կառավարությունը օգոստոսի 24-ի նիստին որոշում ընդունեց սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ։ Սահման­վել են նաև վարժական հավաքների անցկացման նպատակները, ներգրավվող պահեստազորայինների կազմերը, ընդհանուր քանակները և մասնագիտությունները, յուրաքանչյուր մասնագիտությամբ հավաքների ժամկետները և պահեստազորայինների քանակները:

Iravaban.net-ը մանրամասներ է ներկայացնում վարժական հավաքների անցկացման օրերի վերաբերյալ։

Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների`

1) ռազմական ունակությունների կատարելագործման,

2) մասնագիտական վերապատրաստման,

3) մասնագիտական պատրաստման,

4) բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպա-ների պատրաստման նպատակով:

Վարժական հավաքներին ներգրավել մինչև 318 քաղաքացու, որոնցից 210-ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 10-ը` ավագ ենթասպայական կազմի, 98-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:   

Սահմանվել է, որ վարժական հավաքներին ներգրավվում են.

1) մոտոհրաձգային մասնագիտություններով մինչև 79 պահեստազորային, որոնցից` 9 պահեստազորային` 2022 թվականի սեպտեմբերի 22 – 28-ը ներառյալ, 18 պահեստազո­րային` 2022 թվականի հոկտեմբերի 1 – 7-ը ներառյալ, 34 պահես­տազորային` 2022 թվա­կանի նոյեմբերի 8 – 17-ը ներառյալ, 18 պահեստազո­րային` 2022 թվականի նոյեմբերի 15 – 24-ը ներառյալ,

2) հակաօդային պաշտպանության մասնագիտություններով մինչև 16 պահեստազո­րային` 2022 թվականի նոյեմբերի 14 – 23-ը ներառյալ,

3) կապի մասնագիտություններով մինչև 71 պահեստազորային, որոնցից` 66 պահես­տա­զորային` 2022 թվականի հոկտեմբերի 3 – 12-ը ներառյալ, 5 պահեստա­զորային` 2022 թվականի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 9-ը ներառյալ,

4) հետախուզական մասնագիտություններով մինչև 26 պահեստազորային` 2022 թվա­կանի սեպտեմբերի 19 – 28-ը ներառյալ,

5) անօդաչու թռչող սարքերի մասնագիտություններով մինչև 40 պահեստազորային` 2022 թվականի սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 7-ը ներառյալ,

6) ռադիոէլեկտրոնային պայքարի մասնագիտություններով մինչև 17 պահեստազո­րային` 2022 թվա­կանի հոկտեմբերի 17 – 26-ը ներառյալ,

7) տեխնիկական մասնագիտություններով մինչև 11 պահեստազորային` 2022 թվա­կանի նոյեմբերի 14 – 23-ը ներառյալ,

8) թիկունքային մասնագիտություններով մինչև 44 պահեստազորային` 2022 թվականի հոկտեմբերի 1 – 7-ը ներառյալ,

9) տեղագրական մասնագիտություններով մինչև 14 պահեստազորային` 2022 թվա­կանի նոյեմբերի 21 – 30-ը ներառյալ:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ պահեստազորային պատրաստության շրջանակներում վարժական հավաքների անցկա­ցումը պլանավորված է ՀՀ կառավարության 2021 թվականի համապատասխան որոշմամբ, դրանց նպատակն է զորքերի համալրումն ավելի պատրաստված և անհրաժեշտ  զինվորական հաշվառման մասնագիտու­թյուն ունեցող պահեստա­զորա­յին­ներով, ինչպես նաև պահեստա­զո­րում հաշվառված քաղաքացիների մասնագիտական պատրաստ­վա­­ծության որակի բարձրա­ցումը` պահեստազորում կուտակելով համա­պատասխան զին­վորական հաշվառման մասնագի­տու­թյուն ունեցող պահես­տազորայիններ: Գործընթացն իրականացվելու է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 58-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 18.10.2018թ. N 1174–Ն որոշման համաձայն:

Միաժամանակ, վարժական հավաքներում չեն ընդգրկվել հրթիռա-հրետանային և ինժեներական մասնագիտություններով պահեստազորայինները, որը նախատեսված է եղել 2022թ. համար սահմանված վարժական հավաքների պլանում, քանի որ ԶՈՒ կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ներկա դրությամբ վերացել է այդ մասնագիտություններով պահեստազորայիններին վարժական հավաքներին ընգրկելու անհրաժեշտությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել