Անձին ամուսնության հարկադրելը կպատժվի ազատազրկմամբ

Հուլիսի 1-ին ուժի մեջ մտնող Քրեական օրենսգրքի 197-րդ հոդվածը սահմանում է ամուսնությանը, ամուսնալուծությանը կամ երեխա ունենալուն հարկադրելը։

Նշվում է, որ բռնություն գործադրելով, բռնություն գործադրելու սպառնալիքով, շանտաժի, արժանապատվությունը նվաստացնելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ հանցագործությունից տուժած անձի նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով կամ հարկադրանքի այլ եղանակով անձին ամուսնությանը կամ ամուսնալուծությանը կամ երեխա ունենալուն հարկադրելը` պատժվում է ազատության սահմանափակմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել