Խորհրդարանն ընտրեց Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի միայն 2 դատավորի

Խորհրդարանը հունիսի 29-ին գումարված արտահերթ նստաշրջանի ընթացքում քննարկել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուի ընտրության հարցը:

Iravaban.net-ը ներկայացնում է յուրաքանչյուր թեկնածուի ստացած ձայները։

Առաջին եռյակից ընտրվեց Սերգեյ Չիչոյանը։

  1. Լուսինե Աբգարյան-0 ձայն,
  2. Կարեն Բատիկյան-0 ձայն,
  3. Սերգեյ Չիչոյան-67 ձայն։

2-րդ եռյակից ընտրվեց արեն Բիշարյանը։

  1. Հովհաննես Ավագյան-0 ձայն,
  2. Կարեն Բիշարյան-68 ձայն,
  3. Նելլի Հարությունյան-0 ձայն։

3-րդ եռյակից դատավոր չընտրվեց, 2-րդ փուլ կանցկացվի։

  1. Ռուբիկ Մխիթարյան-29 ձայն,
  2. Արսեն Նիկողոսյան-0 ձայն,
  3. Արթուր Սարգսյան-33 ձայն։

Այսպիսով, Կարեն Բիշարյանը և Սերգեյ Չիչոյանն ընտրվեցին Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորներ։

Ռուբիկ Մխիթարյանը և Արթուր Սարգսյանը կմասնակցեն ընտրության 2-րդ փուլին և կկատարվի նոր ընտրություն։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել