Վարդան Ղուկասյանի դեմ քրեական գործ չի հարուցվել

Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ քրեական գործ չի հարուցվել: Այս մասին Իրավաբան.net-ին ասաց  Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը:

Նշենք, որ Վարդան Ղուկասյանի փեսա՝ Կարեն Եսայանի  սպանության գործով հերթական դատական նիստի ժամանակ ամբաստանյալ Հարություն Սարգսյանի պաշտպան Լուսինե Սահակյանը հաղորդում էր ներկայացրել Վարդան Ղուկասյանին դեմ քրեական գործ հարուցել՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ի համար: Այս մասին Իրավաբան.net-ի թղթակցին հայտնեց Լուսինե Սահակյանը:

Փաստաբանը նաև միջնորդություն է ներկայացրել Վարդան Ղուկասյանին ևս մեկ անգամ հարցաքննության կանչելու համար:  Դատարանը բավարարել է միջնորդությունը:

«Դատական նիստը հետաձգել է, որպեսզի Վարդան Ղուկասյանը ևս մեկ անգամ ներկայանա դատարան, իսկ թե շարունակությունը ինչ կլինի՝  չեմ կարող ասել»,- ասաց պաշտպանը:

 Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել