Այսօր՝ մայիսի 16-ին, 45 պաղեստինցի է վիրավորվել իսրայելական զորքերի հետ բախումների ժամանակ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Քառասունհինգ պաղեստինցիներ այսօր վիրավորվել են իսրայելական զորքերի հետ բախումների ժամանակ Հորդանան գետի արևմտյան ափի Ռամալլայի մերձակայքում գտնվող Բեյթ Էլ բնակավայրի մոտ»,- ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
Բախումները տեղի են ունեցել Նակբա՝ պաղեստինյան աղետի 74-րդ տարելիցին, որը համընկել է Իսրայելի հիմնադրման և օկուպացիայի սկզբի հետ։